Նորություններ
Հայ երեխաները բարոյական դաստիարակության առաջին դասերն են ստանում Հովհանես Թումանյանի ստեղծագործությունների շնորհիվ:Այս տարի փետրվարի 19-ին լրանում է մեծն գրողի 149-ամյակը: Այդ առիթով այցելեցինք Հ. Թումանյանի տուն-թանգարան՝ ծանոթանալու նրա կյանքի հետաքրքիր մանրամասներին. Էքսկուրսը թանգարանի սրահներով, սկսած Թումանյանի տան մանրակերտից մինչև Թիֆլիսյան բնակարանի 6 սենյակների վերարտադրված տեսքով, գրադարանով, հյուրասենյակով... Յուրահատուկ սեր արթնացեցին դեպի թումանյանական արվեստը: Հետաքրքիր տպավորությ
22.02.18
Հրաշալի գրքի շնորհիվ նոր կերպարով և ոճով կենդանացան սիրված հեքիաթների հերոսները: Նրանց ստեղծման գործում անմասն չմնացին նաև մանկապարտեզի սաները՝ զարգացնելով երևակայություն և գործնական ունակություններ, կենդանացրեցին իրենց նկարազարդած օրինակները:Վիրտուալ աշխարհի հանդեպ ունեցած հետաքրքրությունը և նորագույն տեխնոլոգիաները ուղղվում են երեխաների անհրաժեշտ ունակությունների զարգացմանը:
29.12.17
Դեկտեմբերի 26-ին մեր սաների համար հատուկ ծրագրով ներկայացավ միջազգային կարգի աճպարար Նահապետ Արշակյանը: Երեխաներն ակտիվ մասնակցեցին աճպարարական հնարքներին՝ համակ ուշադրությամբ հետևելով բոլոր մանրամասներին: Աճպարարի զարմանալի ցուցադրությունից հետո Ամանորյա ջերմ մաղթանքներով հայտնվեցին Ձմեռ Պապն ու Ձյունանուշիկը:Զվարճալի ծրագիրն ուրախացրեց մեր սաներին. խաղեր, հանելուկներ,երգեր ու պարեր և իհարկե գեղեցիկ նվերներ: Նաև դեկտեմբերի 27-ին մանկապարտեզի հյուրերն էին մեր հարգարժան ծնողները: Մեծ սիրով
27.12.17
Ծանոթանալ հայկական բնաշխարհին առանց բնության թանգարան այցելելու անիրական է և անհետաքրքիր: Այցելեցինք թանգարան, հիացած ուսումնասիրեցինք ցուցադրանմուշները և զարմացանք փոքրիկ լեռնաշխարհի բնության բազմազանությամբ: Ծանոթացանք Կարմիր գրքում ներառված կենդանիներիտեսակներին: Էքսկուրսավարը պատմեց բնության պահպանության կարևորության մասին և բացատրեց, թե ինչ կլինի, եթե էկոհամակարգից որևէ տեսակ վերանա:Մենք կրկին կայցելենք թանգարան բնության վերաբերյալ ավելի խորը գիտելիքներ ձեռք բերելու նպատակով: Պահպ
12.12.17
Մեր հարգարժան հյուրը պատմեց այն մասին, թե ինչ կանոններ պետք է պահպանել վտանգավոր իրավիճակներից և հետևանքներից խուսափելու համար: Դիտեցինք հետաքրքիր տեսանյութեր: Երեխաները բազմաթիվ հարցեր ուղղեցին փոխգնդապետ Տ. Կոստանյանին: Տեսնելով մեր սաների հետաքրքրությունը նա խոստացավ հաճախ լինել մեր հյուրը: Սկսած նախադպրոցական տարիքից անհրաժեշտ է պահպանել անվտանգ վարքագիծ:
05.12.17
Նոյեմբերի 20-24-ը մեր մանկապարտեզում հայտարարված էր բաց դռների օրեր:Մեր հյուրերն էին հարգարժան ծնողները: Նրանք ծանոթացան երեխաների առօրյայի մանրամասներին. ներկա էին պարապմունքներին, ճաշին, զբոսանքին և, նույնիսկ, հանգստի պահերին:Ծնողներին ընձեռնվեց հրաշալի հնարավորություն երգել, պարել, զվարճանալ երեխաների հետ, մի խոսքով, վերադառնալ մանկության անմոռանալի աշխարհ:Հարգելի՛ ծնողներ, մեր դռները միշտ բաց են ձեր այցելության համար:
28.11.17
Հեկտեմբերի 18, 19 և 20-ին մանկապարտեզում նշեցինք արկածների օրը:Մենք սիրում ենք արկածներ: Այդ իսկ պատճառով սկսեցինք հետաքրքիր ճանապարհորդություն դեպի գանձերի կղզի: Գանձերի քարտեզը մեզ ուղորդեց գտնել 6 բանալիներ և բացել գանձարանը: Իսկ այնտեղ մեզ էին սպասում ոսկե դրամների տեսքով շոկոլադե կոնֆետներ: Միջոցառման ավարտին շտապեցինք համտեսել մեր վաստակած <<ոսկե դրամները>>:
18.10.17
Շարունակում ենք <<Ես սիրում եմ իմ Երևանը>> խորագրով թեմատիկ շաբաթը: Այս անգամ քաղաքի պատմության մանրամասներին ծանոթացանք՝ այցելելով Երևանի պատմության թանգարան, որտեղ ավանդույթ դարձած էքսկուրսիան տպավորիչ էր, հասանելի և շատ հետաքրքիր: Սաները համակ ուշադրությամբ, լսեցին Գիտունիկի պատմությունները, ակտիվ պատասխանեցին հարցերին և խոստացան կրկին այցելել թանգարան՝ Երևանի պատմության վերաբերյալ նորանոր տեղեկություններ ստանալու նպատակով:
16.10.17
Շնորհավո՛ր տոնդ, չքնաղ Երևան: Ազա՛տ, անկախ Հայաստանի մայրաքաղաք, միշտ լինես գեղեցիկ, պայծառ ու լուսավոր:Մեծ շուքով նշեցինք Երևանի տարեդարձը: Ծանոթացանք, թե ինչպես 2799 տարի առաջ հիմնադրվեց, ինչպես Ալ. Թամանյանի կողմից գծագրվեց, շենացավ և գեղեցկացավ մեր սիրելի քաղաքը:Շնորհաշատ աշխատակիցների և սաների ջանքերով պատրաստվեց Երևանի մակետը, որի շուրջ անցկացվեցին քաղաքին նվիրված պարապմունքները:Իբրև քաղաքացիներ, բոլորս պատասխանատու ենք Երևանի համար և պետք է անենք ամեն ինչ, որ այն դառնա մեր երազանքների քաղ
09.10.17
Երաժշտության միջազգային օրվա կապակցությամբ հյուրընկալեցինք ՀՀ ժողովրդական արտիստ, արվեստի վաստակավոր գործիչ, ուսուցիչների ուսուցիչ, սիրված կոմպոզիտոր, պրոֆեսոր Գեղունի Չթչյանին: Նա մեծ սիրով ներկայացրեց հետաքրքիր դրվագներ կյանքից: Պատմեց, թե ինչպես է ստեղծագործում: Երեխաները մեծ ոգևորությամբ, մեկը մյուսին հերթ չտալով, հնչեցրին հետաքրքրող հարցեր: Հեղինակի հետ միասին երեխաները կատարեցին <<Շնիկի դասը>> երգը, ունկնդրեցին <<Բարի լույս>> նախերգանքը , որի տպավորության տակ ստեղծվ
06.10.17
Շնորհավո՜ր նոր ուսումնական տարի: Երջանկույթուն և հաջողություններ բոլորին: Մենք մեծ սիրով և եռանդով սկսում ենք ուսումնական տարին:
01.09.17
<<Հրաժեշտ մանկապարտեզին >> միջոցառումը շատ հուզիչ էր: Երեխաների աչքերում կար և՛ ուրախություն, և՛ թախիծ: Ուրախ էին, որովհետև ոտք են դնում կյանքի նոր փուլ, իսկ տխուր, որովհետև բաժանվում են իրենց ամենավառ մանկական միջավայրից:Ավա՜ղ, անհնար է ճանապարհորդել ժամանակի մեքենայով և երբեմն-երբեմն վերադառնալ մանկություն՝ վերապրելու կյանքի ամենապայծառ և անհոգ օրերը, գտնվելու երեազաններով և հեքիաթներով լի աշխարհում:
30.06.17
Մեզ հյուր էր եկել աճպարարն իր կենդանիներով: Նրանց հետաքրքիր ներկայացումը բարձր տրամադրություն հաղորդեց մեր փոքրիկներին: Կապիկները, օձերը, թռչուններն ու փոքրիկ կոկորդիլոսը զարմանահրաշ համարներ ցուցադրեցին: Սիրելի սաներ, շնորհավորում ենք ձեզ երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Մենք աշխատում ենք անել ամեն ինչ, որ ձեր մանկությունը լինի ուրախ, անհոգ ու ապահով, իսկ միջավայրը գեղեցիկ, հարմարավետ ու անվտանգ: Եղեք առողջ ու գեղեցիկ և թող կատարվեն ձեր բոլոր երազանքները:
05.06.17
Մենք ծանոթացանք հայ ժողովրդի պատմության հերոսական ուշագրավ դրվագներին: Առանձին ցուցադրություններում ներկայացվեցին հայ մարշալների և գեներալների դիմանկարները, պատմեցին նրանց կատարած սխրագործությունների մասին: Մեծ ոգևորությամբ լսեցինք պատմություններ ՀՀ ազգային և Արցախի հերոսների վերաբերյալ:Մեր ասպետների կյանքի ուղին հայրենասիրական դաս էր բոլորիս համար:
15.05.17
Հեքիաթներն անգնահատելի արժեք ունեն թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների կյանքում: Անշուշտ, բոլոր ժամանակներում երեխաներին սովորեցնելու լավագույն միջոցները մնում են խաղերն ու հեքիաթները, որոնք զարգացնում են երեխայի ստեղծագործական երևակայությունը, խոսքը, անհատականությունը, ակտիվ գործելու մղումը, կերպարանափոխվելու հմտությունները, խմբով աշխատելու կարողությունները... 2-6 տարեկան մեր սաներն իրենց հիասքանչ դերասանական վառ կերպարներով երջանկացրին բոլորիս, նրանց դերային և հումորային խաղերը անչափ տպավորիչ էին
05.05.17
Հայկական մշակութային ժառանգության բացառիկ ցուցադրանմուշներին ծանոթացանք՝ այցելելով Ժողովրդական արվեստի թանգարան:Այս բացառիկ կենտրոնում տեսանք հայ ազգային դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ, տարազներ, գորգեր, ձեռագործ իրեր...Հետաքրքիր մանրամասներ իմացանք նրանց ստեղծման և կիրառության վերաբերյալ:Լինենք կիրթ և հայեցի դաստիարակված, որպեսզի մեր ժառանգությունը կարողանանք փոխանցել սերնդեսերունդ:
03.04.17
Մենք հետաքրքիր մանրամասներ իմացանք Հ. Թումանյանի կյանքի և օջախի ավանդույթների մասին: Ծանոթացանք Թումանյանի անձնական շքեղ գրադարանին, տեսանք մուտքի դիմաց տեղակայված Երևանի բնակարանի հյուրասենյակը, հայրական տան մանրակերտը, <<Լոռու ձոր>> համայնապատկերը..., երկրորդ հարկում 6 սենյակից բաղկացած թբիլիսյան բնակարանի վերարտադրությունը: Վերջում դիտեցինք <<Անբան Հուռին>> 3D մուլտֆիլմը: Անկրկնելի տպավորություններով վերադարձաք մանկապարտեզ՝ տուն-թանգարան նորից այցելելու ակնկալիքով
22.03.17
Յուրաքանչյուր տարի մեծ խանդավառությամբ երեխաները սպասում են Ամանորյա հրաշքների: Իրենց անակնկալ և հումորային ելույթով աշխատակիցներն այս տարի էլ իրականցրին երեխաների երազանքը՝ ցուցադրելով <<Չարաճճի խոզուկները>> ներկայացումը: Իսկ երեկոյան լարային քառյակի երաժշտության ելևէջների և բոցկլտացող շամպայնի ներքո, շնորհավորեցինք ծնողների գալիք Նոր տարին և Սուրբ Ծնունդը: Հուսով ենք , որ հետագայում էլ կվայելենք երեխաների հետ շփվելու հաճույքն ու ծնողների հետ ունեցած արդյունավետ համագործակ
26.12.16
Այս անգամ մեր հյուրը "Ani product" կազմակերպությունն էր: Երեխաները մեծ շուքով և ոգևորությամբ դիմավորեցին Ձմեռ պապին և Ձյունանուշին: Մեկ ժամ անընդմեջ տոնական ծրագրով երեխաներին պարգևեցին ուրախություն և բարձր տրամադրություն: Նրանք չէին մոռացել անգամ նվերների մասին և վերջում հաճելի անակնկալ մատուցեցին փոքրիկներին:Շնորհակալություն "Ani Product"- ին հուսալի և կայուն համագործակցության համար:
23.12.16
Տարբեր ժողովուրդների ազգային պարերի փոքրիկ, հումորային բեմականացումները երեխաների արտիստիկ և հրապուրիչ կատարումներով հաճելի պահեր և ոգևորություն պարգևեցին բազմաթիվ հյուրերին: Խորհրդանշական միջոցառումն ուղղված էր տարբեր ազգերի միաբանությանն ու համագործակցությանը: Սերմանենք հարգանք բազմամշակութային աշխարհի հանդեպ:
16.12.16
Դեկտեմբերի 5-ին մեր մանկապարտեզում կայացավ սաների ձեռքի աշխատանքների ցուցահանդես, իսկ դեկտեմբերի 11-ին այդ աշխատանքները տեղ գտան "IWAY"-ի կազմակերպած ցուցահանդես-վաճառքում, որից գոյացած հասույթը տրամադրվեց բարեգործական նպատակներով:
11.12.16
Մեր մայրաքաղաքի հիմնադրման 2798-ամյակի առտիվ այցելեցինք Երևան քաղաքի պատմության թանգարան: Տեղեկացանք Երևանի հազարամյա պատմության դրվագներին, որպես փոքրիկ Երևանցի տվեցնք երդում պահպանել և շենացնել մեր սիրելի մայրաքաղաքը:Մենք հպարտ ենք, որ հայ ենք և երևանցի:
12.10.16
Մեր ուսուցողական տեսանյութերը համալրել ենք Ռոբերտ Սահակյանցի <<Գիտելիքի առեղծվածային աշխարհ>>
մուլտիպլիկացիոն ֆիլմաշարով: 2-7 տարեկան երեխաների համար ուսուցանելի ճանաչողական և հրապուրիչ նյութերը մատուցվում են լավագույն ավանդույթներով: Երեխաները մեծ հետաքրքրությամբ կսովորեն լեզուներ,
հաշվել,
նկարել,
կծանոթանան աշխարհագրության և աստղագիտության ու բազմաթիվ այլ առարկաների հետ:
Շնորհակալություն Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանին:
05.10.16
Ուրախ ենք օգտվել երեխաների օրգանիզմի դիմադրողականության ամրապնդմանն ուղղված հնարավորությունից: Լողի պարապմունքները ևս մեկ քայլ են դեպի առողջ ապրելակերպ, որին երեխաները պետք է ընտելանան վաղ հասակից:
01.10.16
Մեր սիրելի՛ հայրենիք, շնորհավորում ենք անկախության 25-րդ տարեդարձի առթիվ: Ցանկանում ենք, որ հզորանաս ու բարգավաճես: Մենք անկախ պետության ապագայի կերտողներն ենք: Խոստանում ենք կառուցել մեր երազանքների Հայաստանը:
21.09.16
Սեպտեմբերի 20-23-ն այցելեցինք Մանկական պատկերասրահ, որտեղ տեսանք 3-16 տարեկան երեխաների հանճարեղ ստեղծագործութոյւններ. նկարներ, քանդականեր, կոլաժներ, ձեռագործ աշխատանքներ... Զրույցի ընթացքում ստացանք մեզ հետաքրքրողբազմաթիվ հարցերի պատասխաններ: Այստեղ, իսկապես, ամեն ինչ հեքիաթային էր:
09.09.16
Սեպտեմբերի1-ից մեր բալիկների համար սկսվում է լիովին նոր կյանք՝ լեցուն նոր գույներով և զվարճալիքներով: Գիտելիքի օրը երեխաներին շնորհավորելու էին եկել հեքիաթային հերոսներ՝ իրենց հետ բերելով ուրախ տրամադրություն և տպավորությունների տարափ:
01.09.16
Ինչպես գիտենք, երեխաները շատ են սիրում համեղ պաղպաղակներ և հաճախ հարցեր են ուղղում մեծերին, թե ինչպես և որտեղ են պատրաստվում պաղպաղակները: Երեխաների հարցերը սպառելու նպատակով կազմակերպեցինք էքսկուրսիա դեպի <<Անի կաթ>> պաղպաղակի գործարան: Տարածք մուտք գործելու համար մեզ տրամադրեցին համապատասխան հագուստ, որից հետո մենք հայտնվեցինք մի կախարդական աշխարհում: Հրաշալի հնարավորություն ընձեռնվեց տեսնել բոլորիս կողմից այդքան սիրված քաղցրավենիքի պատրաստման և փաթեթավորման ընթացքը: Դա իսկական հրա
26.07.16
Սկսած 2016թ. հուլիսից իրականացնում ենք մարզաառողջարարական միջոցառումներ. գործում է հեծանվորդների խմբակ: Մեր նպատակն է ունենալ առողջ սերունդ: "My bike" կազմակերպության մասնագետները սովորեցնում են մեր սաներին վարել երկանիվ հեծանիվ: Մեր երեխաներն ակտիվ և մեծ ոգևորությամբ մասնակցում են խմբակին:
29.06.16
Տպավորիչ էր և հուզիչ ավարտական խմբի <<Հրաժեշտ մանակապարտեզին>> ելույթը: Մեր սաները բեմահարթակը գրավել էին, որպես իսկական ասմունքողներ և դերասաններ: Հանդիսատեսին ոգևորությամբ զարմացրեցին իրենց գիտելիքներով և կարողություններով: Մեր ջերմ ու համերաշխ ընտանիքից մի փոքր տխրությամբ, բայց միևնույն ժամանակ հաստատուն քայլերով երեխաները պատրաստ գնում են դեպի անվերջ բացահայտումնների աշխարհ: Սիրելի՛ սաներ, բարի ճանապա՜րհ դեպի նոր կյանք:
29.06.16
Հունիսի 1-ին մանկապարտեզի սաները և ողջ անձնակազմը հավաքվել էին նշելու երեխաների պաշտպանության միջազգային օրը: Կազմակերպվել էր <<Բացահայտում ենք տաղանդներ>> միջոցառումը: Մանկապարտեզի բակը գունավորվել էր փոքրիկների գեղեցիկ նկարներով: Ուրախությունից փայլում էին երեխաների աչքերը, երբ նրանք մեկնաբանում էին իրենց աշխատանքները՝ փորձելով ներկայացնել նույնիսկ մանրուքները: Ստեղծագործական միտքը թռչել էր դեպի երջանիկ ապագա: Հրաշալի աշխատանքների համար խմբերն արժանացան պարգևների:
01.06.16
Այս անգամ հյուրընկալվեցինք Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան: Տեսանք այն միջավայրը, որտեղ ապրել և ստեղծագործել է մեր սիրելի հեքիաթագիրը: Ծանոթացանք նրա կյանքի հետաքրքիր էջերին: Շատ տպավորվեցինք գրողի հարուստ գրադարանով: Մեզ հետաքրքրեց թանգարանում խնամքով պահված նրա անձնական իրերը, լուսանկարները: Երաժշտության ելևէջների ներքո մեր առջև բացվեց <<Լոռվա ձորը>> տեսարանը: Էքսկուրսիայի ավարտին սպասվում էր անակնկալ. մենք դիտեցինք <<Ձախորդ Փանոսը>> եռաչափ անիմացիոն (3D) մուլտֆիլմը:
20.05.16
Մայիսի 9-ին "Junior Club"-ը նշեց կարևոր տոներից մեկը՝ <<Հաղթանակի օրը>>: Մեր դաստիարակներն առավելագույնս ջանք գործադրեցին, որպեսզի երեխաներն իրենց հպարտ զգան մեր զինվորների կատարած սխրանքների համար: Երեխաները ծաղիկներ դրեցին Անհայտ զինվորի հուշարձանին, ինչպես նաև ճանաչողական այց կատարեցին <<Մայր-Հայաստան>> զինվորական թանգարան: Մենք ուրախ ենք, որ չնայած տարիներին՝ հայ ժողովրդի կատարած սխրանքը անջնջելի է մնում սերունդների սրտերում:
09.05.16
Հերթական այցով ներկա գտնվեցինք Ազգային պատկերասրահի ինտերակտիվ պարապմունքին, այս անգամ արդեն <<Սասունցի Դավթի>> սրահում: Ծանոթացանք մեր պատմամշակութային արժեքներին, Սասունցի Դավթի էպոսին: Պատկերասրահի աշխատակինցների մատչելի ներկայացման շնորհիվ ծանոթացանք
Հակոբ Կոջոյանի լավագույն
կտավներից
մեկին՝ Սասունցի
Դավթի
գրաֆիկական
կոմպոզիցիային:
Անմոռանալի
տպավորություններով
վերադարձանք
մանկապարտեզ:
Շնորհակալություն բոլոր
նրանց,
ովքեր
հնարավորություն
ընձեռեցին
մեր
29.04.16
Մանկապարտեզում ձևավորվել է բարի ավանդույթ՝ գարնան տոները նշել պարային և երաժշտական ուշագրավ ներկայացումներով` հիմնված Հ. Թումանյանի, Շարլ Պերոյի, Հանս. Ք. Անդերսենի և Կ. Չուկովսկու... հեքիաթների վրա: Երեխաներն իրենց ժիր ու կայտառ, հետաքրքիր և պայծառ ելույթներով հյուրերին տարան մանկության հրաշալի աշխարհ:Ծնողները ստացան դրական լիցքեր և մանկապարտեզից հեռացան շուտով վերադառնալու ակնկալիքով:
22.04.16
Ապրիլի 18-ին մեկնարկեց գարանային ծառատունկը, որին ակտիվ և խանդավառությամբ մասնակցեցին մեր երեխաներն ու աշխատակիցները: Երեխաները տնկեցին 10 ծառ: Նրանք ոգևորված էին, քանի որ մանկապարտեզի հարակից տարածքը տարիներ հետո կդառնա գեղեցիկ այգի:
18.04.16
Մեր սաներն այցելեցին գրքերի հրաշալի աշխարհ` Խնկո-Ապոր անվան մանկական գրադարան: Գրադարանավարը կազմակերպեց հետաքրքիր էքսկուրսիա. երեխաները ծանոթացան գործող սրահներին և ձայնադարանին, հեքիաթի սրահում մեծ հետաքրքրությամբ լսեցին <<Լրջուկ արջուկը>> հեքիաթը, դիտեցին <<Շունն ու կատուն>> ներկայացումը: Երեխաները ստացան իրենց հուզող բազմաթիվ հարցերի պատասխաններ և մանկապարտեզ վերադարձան կարևոր տեղեկություններով:Կարծում ենք,որ այս ջերմ ընդունելությունից հետո երեխաները բազմիցս կայ
13.04.16
Մեր երեխաներն ու դաստիարակները, շնորհավորեցին միմյանց Քրիստոսի հրաշափառ տոնի առթիվ: Օրը դիմավորեցին Զատկին նվիրված միջոցառումով և խորհրդանշող ավանդական կերակուրներով: Տոնն ուղեկցվեց հետաքրքիր ներկայացումներով, սաների ակտիվ հարց ու պատասխաններով, խաղերով, ուրախ երգ ու պարով:
27.03.16
Մեր սաները հյուրընկալվեցին Երևան քաղաքի պատմության թանգարան, հետաքրքիր տեղեկություններ ստացան Գիտունիկից: Երեխաները ծանոթացան մայրաքաղաքի պատմությանն ու մշակույթին, մեծ ոգևորությամբ պատասխանեցին Գիտունիկի հարցերին: Նրանք անչափ տպավորված էին կատարած այցելությունից: Շնորհակալություն Գիտունիկին էքսկուրսիան հետաքրքիր և մատչելի դարձնելու համար:
22.03.16
FM 106.5 լրատվական ռադիոընկերությունը ջերմ հյուրընկալեց և հաճելի անակնկալ մատուցեց մեր սաներին. ձայնագրեցին երեխաների սիրելի երգերից մեկը՝ "Winnie The Pooh".Շնորհակալություն ջերմ ընդունելության համար
18.03.16
Մենք այցելեցինք "The Park" սրճարան ներկա գտնվելու փորձառու խոհարարի մաստեր կլասին: Պատրաստեցինք և համտեսեցինք մեր պատրաստած պիցցան:
17.03.16
Սիրելի՛ մայրիկներ և տատիկներ, սրտանց շնորհավորում ենք ձեզ կանանց տոնի առթիվ: Ցանկանում ենք անսահման երջանկություն, ժպիտներ և գարնանային բարձր տրամադրություն: Միշտ եղեք այսպես գեղեցիկ և բարի:
08.03.16
Սիրելի՛ ծնողներ, սրտանց շնորհավորում ենք Ամանորի և Սուրբ ծննդյան կապակցությամբ՝ մաղթելով ամենայն բարիք:
31.12.15
Մանկապարտեզի աշխատակիցները ամանորյա հրաշալի և անմոռանալի տոն պարգևեցին մեր երեխաներին, իսկ երեկոյան ջերմ մթնոլորտում կայացավ հանդիպում ծնողների հետ:Շնորհավո՜ր Ամանոր:
28.12.15
Մեր փոքրիկների <<երազանքների կատարման համար>>, հինգ՛շաբթի օրը, ժամը 17:00-ին, երկինք ենք բաց թողնելու օդապարիկներ: Խնդրում ենք երեխաներին տանել 17:30-ից հետո:
21.12.15
Դեկտեմբերի 25-ին, ուրբաթ օրը, ժ 11:00-ին <<Ջունիոր Քլաբ>> մանկական կնտրոնի դահլիճում կկայանա Ամանորյա ներկայացում մեր սաների համար: Խնդրում ենք ապահովել երեխաների ներկայությունը:
16.12.15
Աշնան տոնին նվիրված հանդիսություններն անցան երեխաների հիշարժան ելույթներով և բարձր տոնական տրամադրությամբ: Նկատելի էր երեխաների դերասանական ունակությունների դրսևորումը:
27.11.15
Նոյեմբերի 24-26-ը նախատեսվում է <<Աշնան հեքիաթին հյուր>> տոնը: Երեխաներն իրենց փոքրիկ ներկայացումներով ուրախ տրամադրություն կհաղորդեն բոլորիս:
19.11.15
<<Ջունիոր Քլաբ>> մանկական կենտրոնի սաներն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ: Մարտիրոս Սարյանի անվան սրահում նրանք անցկացրել են ինտերակտիվ պարապմունք և նկարել նատյուրմորտ:
05.11.15
Մեր մանակապրտեզի ծննդյան տոնինՇնորհավորում ենք բոլոր բոլորին...Հազար տարի կյանք ունենաս,Սրտաբաց լինես ու միշտ ժպտաս:
02.11.15
Հարգելի ՛ ծնողներ, Հիշեցնում ենք, որ <<Ջունիոր Քլաբ>> մանկապարտեզում գործում է լոգոպեդական ծառայություն: Ձեզ հուզող հարցերով կարող եք դիմել (010) 70 70 01 հեռախոսահամարով:
21.10.15
Մեր տոնական միջոցառումների շարքը, նվիրված Էրեբունի-Երևան տոնին, եզրափակվեց այցելությամբ <<Էրեբունի>> թանգարան:
14.10.15
Նշում ենք մեր չքնաղ քաղաքի ծննդյան տարեդարձը: Սլայդշոու, բարձր տրամադրություն և պարահանդես:
09.10.15
Մեզ հյուրընկալվել է <<Միմոս>> խամաճիկների թատրոնը <<Բուրատինո>> ներկայացումով:
06.10.15
Սիրելի՛ մանկավարժներ, սրտանց շնորհավորում ենք ձեզ մասնագիտական տոնի առթիվ
05.10.15
Սիրելի երեխաներ և ծնողներ, <<Ջունիոր Քլաբ>> մանկական կենտրոնը շնորհավորում է ձեզ սեպտեմբերի 1-ի՝ նոր ուսումնական տարվա մեկնարկի և գիտելիքի օրվա կապակցությամբ: Ցանկանում ենք խաղաղություն, նորանոր հաջողություններ և նվաճումներ:
01.09.15
Հարգելի ՛ ծնողներ, 2015թ. սեպտեմբերի 1-ից <<Ջունիոր Քլաբ>> մանկական կենտրոնը գործելու է նաև տոն և հիշատակի օրերին 9.00-17.00:
01.09.15
Հունիսի 30-ին կայացավ նախապատրաստական խմբի <<Հրաժեշտ մանկապարտեզին>>ավարտական հանդեսը:Սիրելի՛ նախադպրոցականներ, բարի ճանապարհ դեպի գիտելիքների աշխարհ:
30.06.15
Հարգելի՛ ծնողներ, մենք անցնում ենք ամառային ռեժիմի, իսկ դա նշանակում է առողջարարական բացօդյա աշխատանքներ. ջրային լոգանքներ, զբոսանքներ, էքսկուրսիաներ, զվարճալիքներ և ամառային ճաշացանկ:
05.06.15
Երեխաներին սովորեցնում ենք հասկանալ և գնահատել արվեստը
13.05.15
Հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ՝ ծաղիկներ դրեցինք անմար կրակի առջև:
08.05.15
Մենք ծանոթանում ենք մեր երկրի բնության յուրահատկություններին և հարստություններին
06.05.15
Առաջին անգամ միայն մեզ մոտ: Մյուզիքլ <<Գայլը և յոթ ուլիկները>>:Դերասաններ՝ <<Արևիկ>> խմբի սաներԲեմադրողներ՝ Վ. Սիմոնյան Զ. Այանյան, Շ. Աթյան, &nbs
25.02.15
Փայլում են մեր փոքրիկ աստղերը.Աստղերն են՝ <<Զանգակներ>> <<Լապտերիկներ>> <<Աստղիկներ>> << Թիթեռնիկներ>>Բեմադրողներ՝ Լ. Դաշյան &nbs
25.02.15
Հիմք ընդունելով ՀՀ կառավարությոան որոշումը՝ 2015թ-ի հունվարի 28-ը հայտարարված է ոչ աշխատանքային օր:
26.01.15
Կազմակերպվեց էքսկուրսիա դեպի բնության թանգարան՝ Հայաստանի բնության հարուստ հավաքածուն մեր սաներին ծանոթացնելու նպատակով: Հատկապես տպավորիչ էր թիթեռների էկզոտիկ հավաքածուն: Երեխաները մեծ բավականություն ստացան այցելությունից:
06.11.14
Ծիածանի յոթ գույներովԾաղկեփունջ նկարեցի,Նվիրեցի այն մեծ սրտովԻմ պարտեզին սիրելի:
03.11.14
http://lurer.com/?p=159848
30.10.14
13.10.14
Ոսկե աշունը դիմավորեցինք այգում և հիացանք աշնան ներդաշնակ գույներով:
10.10.14
Երեխաներին գիտելիքի օրվա կապակցությամբ շնորհավորելու էր եկել ծաղրածու Զոզոն:Նոր ուսւմնական տարին սկսվեց ուրախ և զվարթ:
01.09.14
02.06.14
Տոնակատարություն երեխաների միջազգային տոնի առթիվ
02.06.14
Երեխաները ծանոթացան դաստիարակի, ուսուցչի, երաժիշտի, բժշկի, շինարարի, խոհարարի, ոստիկանի մասնագիտություններին և իմացան, թե ով ինչով է զբաղվում:
19.05.14
18.04.14