ՃԱՇԱՑԱՆԿ
Մենք բավական լուրջ մոտեցում ենց ցուցաբերել սննդին վերաբերվող հարցերին: «Junior Club» կենտրոնն ունի մասնագիտական սարքավորումներով հագեցած ժամանակակից խոհանոց:
Փոքրիկների օրգանիզմում բոլոր պրոցեսներն ընթանում են արագ, նրանք մեծանում են, ձևավորվում է դիմադրողականությունը, այդ պատճառով նրանց հատկապես անհրաժեշտ են մի շարք սննդանյութեր և վիտամիններ:
Մարսողական համակարգի առողջության համար անհրաժեշտ է սննդամթերքի ճիշտ ընտրություն, պատրաստման տեխնոլոգիաների պահպանում և յուրահատուկ սննդակարգ: Ճիշտ սնվելը պահպանում է երեխաների առողջությունը և ֆիզիկական զարգացումը:
Օրվա ընթացքում առաջարկվում է 3-անգամյա սնունդ: Ճաշացանկը մշակված է մեր փորձառու բժշկի խորհրդով: Սննդակարգում ընդգրկված են այնպիսի սննդանյութեր, որոնք անհրաժեշտ են երեխայի աճի և զարգացման համար:
Սնունդը պատրաստվում է մանկապարտեզի խոհանոցում: Թարմ մթերքն առաքվում է ամեն օր, կիսաֆաբրիկատներ չենք օգտագործում: Մեր մասնագետները խիստ հետևում են առաքվող մթերքի որակին: Սնունդը պատրաստում են հատուկ վերապատրաստում անցած խոհարարներ:
Եթե երեխան չի կարողանում օգտվել գդալից, ապա նրան անպայման կօգնենք և կկերակրենք, իսկ եթե երեխային դուր կգա ուտեստը և նա չի հագենա, կառաջարկենք հավելում:
Երկուշաբթի Նախաճաշ (9:30) հացահատիկային փաթիլներ կաթով կարագ ջեմ պանիր հաց թեյ Ճաշ (12:30) բրոկկոլիով հավով ապուր հնդկաձավարով փլավ ամառային աղցան հաց կոմպոտ Ետճաշիկ (15:30) շոգեխաշած մակարոն կարագով աղցան հաց թխվածք թարմ մրգեր կոմպոտ |
Երեքշաբթի Նախաճաշ (9:30) կաթնով կարագ ջեմ պանիր հաց թեյ Ճաշ (12:30) գարեձավարով բանջարեղենային ապուր վերմիշելով փլավ աղցան հաց կոմպոտ Ետճաշիկ (15:30) պյուրե շոգեխաշած կոտլետ ամառային աղցան հաց թարմ մրգեր վաֆլի կիսել |
Չորեքշաբթի Նախաճաշ (9:30) եփած հավկիթ կարագ ջեմ պանիր հաց կակաո Ճաշ (12:30) հավի մսով, դդմիկով ապուր շոգեխաշած մակարոն կարագով ամառային աղցան հաց կոմպոտ Ետճաշիկ (15:30) ուզբեկական փլավ աղցան հաց թարմ մրգեր թխվածքաբլիթ կեֆիռ |
Հինգշաբթի Նախաճաշ(9:30) կաթնաշոռային ջեռեփուկ կարագ ջեմ պանիր հաց թեյ Ճաշ (12:30) տավարի մսով բորշ վերմիշելով փլավ աղցան հաց կոմպոտ Ետճաշիկ(15:30) բանջարեղենային պյուրե ամառային աղցան թխվածքաբլիթ թարմ մրգեր կիսել |
Ուրբաթ Նախաճաշ (9:30) վարսակաձավարով, կարագով շիլա կարագ ջեմ պանիր հաց թեյ Ճաշ (12:30) լոբով,մսով բանջարեղենային ապուր հնդկաձավարով փլավ ամառային աղցան հաց կոմպոտ Ետճաշիկ (15:30) սպաս պանիր հաց թխվածք /խնձորով/ թարմ մրգեր |