<<Հրաժեշտ մանկապարտեզին>>
Տպավորիչ էր և հուզիչ ավարտական խմբի <<Հրաժեշտ մանակապարտեզին>> ելույթը: Մեր սաները բեմահարթակը գրավել էին, որպես իսկական ասմունքողներ և դերասաններ: Հանդիսատեսին ոգևորությամբ զարմացրեցին իրենց գիտելիքներով և կարողություններով: Մեր ջերմ ու համերաշխ ընտանիքից մի փոքր տխրությամբ, բայց միևնույն ժամանակ հաստատուն քայլերով երեխաները պատրաստ գնում են դեպի անվերջ բացահայտումնների աշխարհ:
Սիրելի՛ սաներ, բարի ճանապա՜րհ դեպի նոր կյանք: