<<Պահպանում ենք անվտանգ վարքագիծ>> թեմատիկ շաբաթվա շրջանակներում նոյեմբերի 30-ին կայացավ հանդիպում ԱԻՆ փոխգնդապետ Տ. Կոստանյանի հետ:

Մեր հարգարժան հյուրը պատմեց այն մասին, թե ինչ կանոններ պետք է պահպանել վտանգավոր իրավիճակներից և հետևանքներից խուսափելու համար: Դիտեցինք հետաքրքիր  տեսանյութեր: Երեխաները բազմաթիվ հարցեր ուղղեցին  փոխգնդապետ Տ. Կոստանյանին: Տեսնելով մեր սաների հետաքրքրությունը նա խոստացավ հաճախ լինել մեր հյուրը: Սկսած նախադպրոցական տարիքից անհրաժեշտ է պահպանել անվտանգ վարքագիծ: