Հ. Թումանյանի տուն-թանգարանն իր հյուրընկալ դռները բացեց մեր առջև

Մենք հետաքրքիր մանրամասներ իմացանք Հ. Թումանյանի կյանքի և օջախի ավանդույթների մասին: Ծանոթացանք Թումանյանի անձնական շքեղ գրադարանին, տեսանք մուտքի դիմաց տեղակայված Երևանի բնակարանի հյուրասենյակը, հայրական տան մանրակերտը, <<Լոռու ձոր>> համայնապատկերը..., երկրորդ հարկում 6 սենյակից բաղկացած թբիլիսյան բնակարանի վերարտադրությունը: Վերջում դիտեցինք <<Անբան Հուռին>> 3D մուլտֆիլմը:
 Անկրկնելի տպավորություններով վերադարձաք մանկապարտեզ՝ տուն-թանգարան նորից այցելելու ակնկալիքով: