Հետքերով դեպի գանձերի կղզի...
Հեկտեմբերի 18, 19 և 20-ին մանկապարտեզում նշեցինք արկածների օրը:Մենք սիրում ենք արկածներ: Այդ իսկ պատճառով սկսեցինք հետաքրքիր ճանապարհորդություն դեպի գանձերի կղզի: Գանձերի քարտեզը մեզ ուղորդեց գտնել 6 բանալիներ և բացել գանձարանը: Իսկ այնտեղ մեզ էին սպասում ոսկե դրամների տեսքով շոկոլադե կոնֆետներ: Միջոցառման ավարտին շտապեցինք համտեսել մեր վաստակած <<ոսկե դրամները>>: