Ես սիրում եմ Իմ Երևանը...

Շարունակում ենք <<Ես սիրում եմ իմ Երևանը>> խորագրով թեմատիկ շաբաթը: Այս անգամ քաղաքի պատմության մանրամասներին ծանոթացանք՝ այցելելով Երևանի պատմության թանգարան, որտեղ ավանդույթ դարձած էքսկուրսիան տպավորիչ էր, հասանելի և շատ հետաքրքիր: Սաները համակ ուշադրությամբ, լսեցին Գիտունիկի պատմությունները, ակտիվ պատասխանեցին հարցերին և խոստացան կրկին այցելել թանգարան՝ Երևանի պատմության վերաբերյալ նորանոր տեղեկություններ ստանալու նպատակով: