Այցելություն <<Ամենայն հայոց բանաստեղծի>> տուն-թանգարան

Հայ երեխաները բարոյական դաստիարակության առաջին դասերն են ստանում Հովհանես Թումանյանի ստեղծագործությունների շնորհիվ:
Այս տարի փետրվարի 19-ին լրանում է մեծն գրողի 149-ամյակը: Այդ առիթով այցելեցինք Հ. Թումանյանի տուն-թանգարան՝ ծանոթանալու նրա կյանքի հետաքրքիր մանրամասներին. Էքսկուրսը թանգարանի սրահներով, սկսած Թումանյանի տան մանրակերտից մինչև Թիֆլիսյան բնակարանի 6 սենյակների վերարտադրված տեսքով, գրադարանով, հյուրասենյակով... Յուրահատուկ սեր արթնացեցին դեպի թումանյանական արվեստը: Հետաքրքիր տպավորությունները համախմբեցին Լոռվա ձորի համայնապատկերը: 
Էքսկուրսիայի ավարտին դիտեցինք <<Անբան Հուռին>> հեքիաթի մուլտիպլիկացիոն ցուցադրությունը 3D ձևաչափով: