Հեքիաթների արահետով

Հեքիաթներն անգնահատելի արժեք ունեն թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների կյանքում: Անշուշտ, բոլոր ժամանակներում երեխաներին սովորեցնելու լավագույն միջոցները մնում են խաղերն ու հեքիաթները, որոնք զարգացնում են երեխայի ստեղծագործական երևակայությունը, խոսքը, անհատականությունը, ակտիվ գործելու մղումը, կերպարանափոխվելու հմտությունները, խմբով աշխատելու կարողությունները... 2-6 տարեկան մեր սաներն իրենց հիասքանչ դերասանական վառ կերպարներով երջանկացրին բոլորիս, նրանց դերային և հումորային խաղերը անչափ տպավորիչ էին և շատ դուր եկան հանդիսատեսին: