Այս անգամ մեր հյուրը "Ani product" կազմակերպությունն էր

Այս անգամ մեր հյուրը "Ani product" կազմակերպությունն էր: Երեխաները մեծ շուքով և ոգևորությամբ դիմավորեցին Ձմեռ պապին և Ձյունանուշին: Մեկ ժամ անընդմեջ տոնական ծրագրով երեխաներին պարգևեցին ուրախություն և բարձր տրամադրություն: Նրանք չէին մոռացել անգամ նվերների մասին և վերջում հաճելի անակնկալ մատուցեցին փոքրիկներին:
Շնորհակալություն "Ani Product"- ին հուսալի և կայուն համագործակցության համար: