ԾՐԱԳԻՐ


Ճիշտ մշակված ուսուցման և զարգացման համակարգը երեխային կձևավորի որպես անհատ, ամուր հիմք կհանդիսանա հետագա տարիների զարգացման և կրթության համար: Ստեղծելով այդ համակարգը՝  մանկական կենտրոնի համար միավորել և ամբողջացրել ենք ռուսական (եվրոպական) և հայկական ծրագրերը՝ հիմքում ունենալով Մ. Ա. Վասիլևայի ծրագիրը: Այն ներառում է 0-7 տարեկան երեխաների զարգացման բոլոր ուղիները: 
Այսպիսով մենք առաջարկում ենք ծրագիր, որը թույլ է տալիս սովորել լեզուներ, ծանոթանալ տարրական մաթեմատիկային, շրջակա միջավայրին, բնությանը, արվեստին, գրականությանը՝ հաշվի առնելով տարիքային և անհատական առանձնահատկությունները:
Ձեր երեխան հաճույքով կշփվի հասակակիցների հետ և կստանա մեծ բավականություն խաղային ոճով անցկացվող պարապմունքներից: