Այցելություն Խնկո-Ապոր Անվան գրադարան
Մեր սաներն այցելեցին գրքերի հրաշալի աշխարհ` Խնկո-Ապոր անվան մանկական գրադարան: Գրադարանավարը կազմակերպեց հետաքրքիր էքսկուրսիա. երեխաները ծանոթացան գործող սրահներին և ձայնադարանին, հեքիաթի սրահում մեծ հետաքրքրությամբ լսեցին <<Լրջուկ արջուկը>> հեքիաթը, դիտեցին <<Շունն ու կատուն>> ներկայացումը: Երեխաները ստացան իրենց հուզող բազմաթիվ հարցերի պատասխաններ և մանկապարտեզ վերադարձան կարևոր տեղեկություններով:Կարծում ենք,որ այս ջերմ ընդունելությունից հետո երեխաները բազմիցս կայցելեն գրադարան: