Սպասված հանդիպում հարգարժան Գեղունի Չթչյանի հետ

Երաժշտության միջազգային օրվա կապակցությամբ հյուրընկալեցինք ՀՀ ժողովրդական արտիստ, արվեստի վաստակավոր գործիչ, ուսուցիչների ուսուցիչ, սիրված կոմպոզիտոր, պրոֆեսոր Գեղունի Չթչյանին: Նա մեծ սիրով ներկայացրեց հետաքրքիր դրվագներ կյանքից: Պատմեց, թե ինչպես է ստեղծագործում: Երեխաները մեծ ոգևորությամբ, մեկը մյուսին հերթ չտալով, հնչեցրին հետաքրքրող հարցեր: Հեղինակի հետ միասին երեխաները կատարեցին <<Շնիկի դասը>> երգը, ունկնդրեցին <<Բարի լույս>> նախերգանքը , որի տպավորության տակ ստեղծված նկարները նվիրեցին կոմպոզիտորին:
Շնորհակալություն, սիրելի՛ Գեղունի Չթչյան հետաքրքիր հանդիպման  համար: