Բաց դռների օր...

Նոյեմբերի 20-24-ը մեր մանկապարտեզում հայտարարված էր բաց դռների օրեր:
Մեր հյուրերն էին հարգարժան ծնողները: Նրանք ծանոթացան երեխաների առօրյայի մանրամասներին. ներկա էին պարապմունքներին, ճաշին, զբոսանքին և, նույնիսկ, հանգստի պահերին:
Ծնողներին ընձեռնվեց հրաշալի հնարավորություն երգել, պարել, զվարճանալ երեխաների հետ, մի խոսքով, վերադառնալ մանկության անմոռանալի  աշխարհ:
Հարգելի՛ ծնողներ, մեր դռները միշտ բաց են ձեր այցելության համար: