ԻՆՉՈՒ ՄԵՆՔ
Եթե Դուք դեռ մտածում եք, թե ինչու պետք է ընտրել Ձեր երեխայի համար «Ջունիոր Քլաբ» կենտրոնը, մենք առաջարկում ենք ևս մեկ անգամ ծանոթանալ մեր առավելություններին. փորձառու մասնագետներ, անհատական ուսուցման ծրագրեր և մոտեցումներ….
Կթվարկենք կետ առ կետ.
ՈՒՍՈՒՑՈՒՄ
Մենք առաջարկում ենք յուրահատուկ կրթական ծրագիր՝ մատչելի, զվարճալի խաղ-պարապմունքների ձևով:
Յուրաքանչյուր խմբում աշխատում են փորձառու դաստիարակներ: Մշտապես ներկա է դաստիարակի օգնականը:
Մեր երաժշտության, պարի, նկարչության մասնագետները կզարգացնեն երեխայի ստեղծագործական ունակությունները:
Կենտրոնում գործում է տիկնիկային թատրոն: Մեր աշխատանքի արդյունքները Դուք կտեսնեք երեխաների մասնակցությամբ կազմակերպվող միջոցառումների ժամանակ:
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ
Մեր բուժկետը հագեցած է մշտական բուժօգնություն և հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ պարագաներով:
Մանկաբույժը կամ բուժքույրը ամբողջ օրվա ընթացքում գտնվում են մանկապարտեզում:
Երեք ամիսը մեկ անգամ երեխայի առողջության մասին կստանաք հաշվետվություն: (Մանրամասն ,,Առողջապահություն,, բաժնում)
Մենք շատ լուրջ մոտեցում ենք ցուցաբերել սննդի հետ կապված հարցերին. չորսանգամյա սննդակարգը մշակվել է մանկաբույժի ցուցումով: (Մանրամասն ,,Ճաշացանկ,, բաժնում)
Կենտրոնի խաղահրապարակում անց են կացվում ֆիզկուլտուրայի պարապմունքներ և ազատ շարժական խաղեր:
Ձեր երեխայի լիարժեք զարգացման համար մեզ մոտ ներկա են լոգոպեդը և հոգեբանը:
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ
Մանկապարտեզի ամբողջ տարածքը տեսահսկվում
է և հագեցած է ժամանակակից հակահրդեհային համակարգով:
Բոլոր խմբերը հագեցած են ինտերակտիվ
ուսուցման տեխնիկական միջոցներով:
Կլիմատ
կոնտրոլ համակարգը ապահովում է անհատական ջեռուցում:
Մեր
մանկապարտեզի համար նախատեսել ենք առանձնացված օդափոխության համակարգ, որը թույլ է տալիս խուսափել հոտի ներթափանցումից տարածք և ապահովում է մաքուր օդ առանց միջանցիկ քամիների, ինչն
էլ շատ վտանգավոր է մեր փոքրիկների համար:
Կենտրոնի ամբողջ տարածքում տեղադրվել են ուլտրամանուշակագույն մանրէազերծ լամպեր, որոնք վերացնում են այսօր հայտնի բոլոր
մանրեները և վիրուսները,ինչն էլ թույլ է տալիս մշտապես ախտահանել տարածքը և
պահպանել մաքրությունը, իսկ դա նշանակում է, որ Ձեր երեխաները չեն հիվանդանա: