Մեր հրաշքներով լի մանկապարտեզում այս անգամ կայացավ ուշագրավ պարահանդես:

Տարբեր ժողովուրդների ազգային պարերի փոքրիկ, հումորային բեմականացումները երեխաների արտիստիկ և հրապուրիչ կատարումներով հաճելի պահեր և ոգևորություն պարգևեցին բազմաթիվ հյուրերին: Խորհրդանշական միջոցառումն ուղղված էր տարբեր ազգերի միաբանությանն ու համագործակցությանը: Սերմանենք հարգանք բազմամշակութային աշխարհի հանդեպ: