Քրիստոս հարյավ ի մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի...

Մեր երեխաներն ու դաստիարակները, շնորհավորեցին միմյանց Քրիստոսի հրաշափառ տոնի առթիվ: Օրը դիմավորեցին Զատկին նվիրված միջոցառումով և խորհրդանշող ավանդական կերակուրներով: Տոնն ուղեկցվեց հետաքրքիր ներկայացումներով, սաների ակտիվ հարց ու պատասխաններով, խաղերով, ուրախ երգ ու պարով: