ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ / ՀԱՅԵՑԱԿԱՐԳ


«Junior Club»-ը հարմարավետ, գեղեցիկ, ժամանակակից մանկական զարգացման կենտրոն է՝ կրթական և զարգացման կատարելագործված մոտեցումներով և ծրագրերով:
 Կենտրոնի երեխաները շրջապատված են փորձառու դաստիարակների և մանկավարժների հոգատարությամբ, ջերմությամբ, բարությամբ և ծայրահեղ ուշադրությամբ:
Կենտրոնում կազմակերպվում են զարգացնող և ուսուցանող խաղ-պարապմունքներ, տոներ, ցերեկույթներ, բացօդյա խաղեր,ժամանակակից, անվտանգ և գեղեցիկ խաղահրապարակներում:
Փոքրիկների համար սա մի յուրահատուկ կախարդական աշխարհ է, որտեղ շատ ուրախ է և հետաքրքիր:
Յուրաքանչյուր երեխա կարող է բացահայտել մի նոր աշխարհ և ձեռք բերել հրաշալի ընկերներ: Նա կճանաչի շրջակա միջավայրը, կծանոթանա բնության հրաշալիքներին և գեղարվեստական գրականությանը:
Մենք նպատակադրվել ենք բացահայտել երեխաների տաղանդը, զարգացնել որպես անհատներ: Նրանք կմեծանան իրենց ուժերի վրա վստահ և պատրաստ կլինեն հաղթահարել դժվարությունները: