ՄԻՋԻՆ ԽՈՒՄԲ


Մանկական զարգացման կենտրոնի միջին խումբ կարող են ընդունվել 4-5 տարեկան երեխաները: Այս տարիքում երեխաները չափազանց հետաքրքրասեր են, հետևաբար խաղ-պարապմունքները կազմակերպվում են այնպես, որ բոլոր երեխաները կարողանան լիարժեք բավարարել իրենց հետաքրքրությունները:
Խաղ-պարապմունքի տրողությունը 25 րոպե է: Երեխաները սովորում են տարրական մաթեմատիկա, ուսումնասիրում են երաժշտություն, նկարչություն, շրջակա միջավայր, ծանոթանում են թատերական աշխարհին, ծանոթանում են լեզուներին: Կենտրոնում հստակ ուշադրություն է դարձվում ֆիզիկական դաստիարակությանը: Երեխաները հաճախ են լսում բանաստեղծություններ, հեքիաթներ, պատմվածքներ: Շարունակում ենք զարգացնել մտածողություն, երևակայություն, հիշողություն, մանր մոտորիկա: