Էքսկուրսիա Հայաստանի բնության պետական թանգարան

Ծանոթանալ հայկական բնաշխարհին առանց բնության թանգարան այցելելու անիրական է և անհետաքրքիր: 
Այցելեցինք թանգարան, հիացած ուսումնասիրեցինք ցուցադրանմուշները և զարմացանք փոքրիկ լեռնաշխարհի բնության բազմազանությամբ: Ծանոթացանք Կարմիր գրքում ներառված կենդանիներիտեսակներին: Էքսկուրսավարը պատմեց բնության պահպանության կարևորության մասին և բացատրեց, թե ինչ կլինի, եթե էկոհամակարգից որևէ տեսակ վերանա:
Մենք կրկին կայցելենք թանգարան բնության վերաբերյալ ավելի խորը գիտելիքներ ձեռք բերելու նպատակով: 
Պահպանենք հայրենի բնությունը: