Հրաժեշտ մանկապարտեզին
<<Հրաժեշտ մանկապարտեզին >> միջոցառումը շատ հուզիչ էր: Երեխաների աչքերում կար և՛ ուրախություն, և՛ թախիծ: Ուրախ էին, որովհետև ոտք են դնում կյանքի նոր փուլ, իսկ տխուր, որովհետև բաժանվում են իրենց ամենավառ մանկական միջավայրից:Ավա՜ղ, անհնար է ճանապարհորդել ժամանակի մեքենայով և երբեմն-երբեմն վերադառնալ մանկություն՝ վերապրելու կյանքի ամենապայծառ և անհոգ օրերը, գտնվելու երեազաններով և հեքիաթներով լի աշխարհում: