ԿՐՏՍԵՐ ԽՈՒՄԲ


Մանկական զարգացման կենտրոնի կրտսեր առաջին խումբ կարող են ընդունվել 2-3 տարեկան երեխաները: Նրանք օրվա ընթացքում ունեն 15 րոպե տևողությամբ 2 պարապմունք, որոնք կազմակերպվում են միայն խաղային սկզբունքներով, ինչն էլ հետաքրքրություն է առաջացնում երեխաների մոտ: Պարապմունքների ընթացքում երեխաները ստանում են նախնական գիտելիքներ շրջակա միջավայրի, թվերի, էկոլոգիայի վերաբերյալ: Սովորում են ճիշտ արտաբերել հնչյուններ, լսել հեքիաթներ, երգել երգեր, կատարում են ստեղծագործական աշխատանքներ:
Մանկական զարգացման կենտրոնի կրտսեր երկրորդ խումբ կարող են ընդունվել 3-4 տարեկան երեխաները: Այդ տարիքը իդեալական է օտար լեզուների հետ ծանոթացման, մտածողության, հիշողության, նուրբ մոտորիկայի զարգացման համար: Երեխաները գիտելիքներ և հմտություններ ձեռք են բերում 20 րոպե տևողության խաղ-պարապմունքների ընթացքում: Հստակ ուշադրություն է դարձվում առողջարարական ֆիզկուլտուրային, նկարչությանը, երաժշտությանը, ծեփի և կառուցողական պարապմունքներիրն, խոսքի զարգացմանը: