Մանկական

զարգացման կենտրոն

2x3 eyes 4 kids
«Junior Club»-ը մանկապարտեզ է՝ երեխաների զարգացման խորացված ծրագրով: Մանկապարտեզը երեխայի համար մի քանի տարով դառնում է հարազատ օջախ: Այստեղ երեխան ձեռք է բերում նախնական  հմտություններ: Կարելի է վստահաբար ասել, որ նախադպրոցական հաստատության պատասխանատվությունը երեխայի հանդեպ գրեթե հավասար է ծնողների պատասխանատվությանը:
«Junior Club» մանկական զարգացման կենտրոնում խաղ-պարապմունքներով ուսուցանվում են ռուսերեն և անգլերեն լեզուներ: Այստեղ առաջնակարգ տեղ է տրվում ֆիզիկական, գեղագիտական, մտավոր ունակությունների զարգացմանը, տաղանդի բացահայտմանը, բարեկիրթ հաղորդակցմանը: Այդ նպատակով ընտրվել են 2-6 տարեկան երեխաների համար նախատեսված լավագույն զարգացնող ծրագրեր, որոնք ապահովում են սոցիալական, հոգևոր և մտավոր ներդաշնակ զարգացում:
Ավագ խմբում երեխաները նախապատրաստվում են դպրոցին:
Մեր նպատակն է դաստիարակել և կերտել այնպիսի քաղաքացիներ, որոնք վստահ կարող են շարունակել իրենց կրթությունը աշխարհի ցանկացած միջազգային դպրոցներում:
Development by Karen Yazbaryan