Շնորհավո՛ր տոնդ, չքնաղ Երևան...

Մեծ շուքով նշեցինք Երևանի տարեդարձը: Ծանոթացանք, թե ինչպես 2799 տարի առաջ հիմնադրվեց, ինչպես Ալ. Թամանյանի կողմից գծագրվեց, շենացավ և գեղեցկացավ մեր սիրելի քաղաքը:
Շնորհաշատ աշխատակիցների և սաների ջանքերով պատրաստվեց Երևանի մակետը, որի շուրջ անցկացվեցին քաղաքին նվիրված պարապմունքները:
Իբրև քաղաքացիներ, բոլորս պատասխանատու ենք Երևանի համար և պետք է անենք ամեն ինչ, որ այն դառնա մեր երազանքների քաղաքը: