ԱՎԱԳ ԽՈՒՄԲ (ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ)
Ահա եկավ շատ կարևոր և հետաքրքիր ժամանակ. Ձեր երեխան շուտով կդառնա դպրոցական:
Նախադպրոցական և դպրոցական ծրագրերն ունեն տրամաբանական շարունակություն, հետևաբար նախատեսվել են հետևյալ խաղ-պարապմունքները՝ տարրական մաթեմատիկա, խոքի զարգացում, շրջակա միջավայր, գեղարվեստական գրականություն, ծեփ, ապլիկացիա, կառուցողական և ձեռքի աշխատանքներ, ֆիզիկական և գեղագիտական դաստիարակություն:
Երեխաները սովորում են կենտրոնացնել ուշադրությունը, արտահայտել սեփական մտքերը, ձևակերպել հարցեր…
Գիտելիքների և հմտությունների շնորհիվ երեխաները կկարողանան արագ և սահուն հարմարվել դպրոցական կյանքին