Ինչպես է պատրաստվում մեր սիրելի պաղպաղակը

Ինչպես գիտենք, երեխաները շատ են սիրում համեղ պաղպաղակներ և հաճախ հարցեր են ուղղում մեծերին, թե ինչպես և որտեղ են պատրաստվում պաղպաղակները: Երեխաների հարցերը սպառելու նպատակով կազմակերպեցինք էքսկուրսիա դեպի <<Անի կաթ>> պաղպաղակի գործարան: Տարածք մուտք գործելու համար մեզ տրամադրեցին համապատասխան հագուստ, որից հետո մենք հայտնվեցինք մի կախարդական աշխարհում: Հրաշալի հնարավորություն ընձեռնվեց տեսնել բոլորիս կողմից այդքան սիրված քաղցրավենիքի պատրաստման և փաթեթավորման ընթացքը: Դա իսկական հրաշք էր: Այնուհետև համտեսեցինք թարմ պատրաստված պաղպաղակները: Վերջում սպասվում էին անակնկալ հուշանվերներ: Շնորհակալություն <<Անի կաթ>> ընկերության աշխատակիցներին օրը տոն դարձնելու համար: