Մայիսյան հաղթանակները ավելի վառ տոն դարձնելու նպատակով՝ որոշեցինք այցելել <<Մայր Հայաստան>> զինվորական թանգարան:
Մենք ծանոթացանք հայ ժողովրդի պատմության հերոսական ուշագրավ դրվագներին: Առանձին ցուցադրություններում ներկայացվեցին հայ մարշալների և գեներալների դիմանկարները, պատմեցին նրանց կատարած սխրագործությունների մասին: Մեծ ոգևորությամբ լսեցինք պատմություններ ՀՀ ազգային և Արցախի հերոսների վերաբերյալ:Մեր ասպետների կյանքի ուղին հայրենասիրական դաս էր բոլորիս համար: