ԲԺՇԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ


Բժիշկը կամ բուժքույրը գտնվում են մանկապարտեզում ամբողջ օրվա ընթացքում: Նրանք առավոտյան ընդունում են երեխաներին, անհրաժշտության դեպքում իրականացնում վիրուսային և վարակիչ հիվանդությունների կանխարգելում:
Հիվանդ երեխային չենք ընդունում: Բժշկին և բուժքրոջը միշտ կարելի է դիմել խորհրդատվության կամ բուժօգնության համար:


ԱՏԱՄՆԱԲՈՒՅԺ


Մենք խորհուրդ ենք տալիս առաջին անգամ այցելել ատամնաբույժի, երբ դուրս են գալիս կաթնատամները: Առողջ կաթնատամները ամուր հիմք են հանդիսանում հիմնական ատամների համար: Պատշաճ խնամքը և պարբերական պրոֆիլակտիկ ստուգումները զգալիորեն կնվազեցնեն ատամնաբույժի մոտ այցելությունները հետագայում: Ամենակարևորը, որ երեխան չունենա տագնապ՝ ատամնաբույժի մասին լսելիս:
Վստահ եղեք, որ մեր մանկական ատամնաբույժի կողմից ժամանակին կստանաք որակյալ խորհրդատվություն:

Ակնաբույժ

Ակնաբույժի  ժամանակին այցելությունները մանկական հասակում կկանխարգելի տեսողության հետ կապված ցանկացած խնդիր:
Մեր փորձառու ակնաբույժը կօգնի Ձեզ առողջ պահել փոքրիկների աչքերը:


ՀՈԳԵԲԱՆ


Հոգեբանի աշխատանքի հիմնական բնույթն է՝ հետևել երեխայի հոգեկան զարգացմանը տարիքային բոլոր փուլերում: Հոգեբանը երեխաների հետ կանցկացնի անհատական և խմբային հանդիպումներ: Բոլոր պարապմունքները խաղային բնույթի են:
Հաճախ կիրառվում են շարժուն խաղեր, արտ-թերապիա: Երեխաները սովորաբար մեծ հաճույքով են հաճախում նման պարապմունքների: Սկսած ամենափոքր տարիքից՝ երեխաները գտնվում են հոգեբանի ուշադրության կենտրոնում, որը նպաստում է երեխաների հարմարվողականությանը մանկապարտեզին: Գտնվելով խմբում՝ հոգեբանը հատուկ ուշադրություն է դարձնում հարմարվողականության խնդիրներով երեխաներին, հետևում նրանց զարգացմանը, կատարում համապատասխան աշխատանք:


ԼՈԳՈՊԵԴ


Խոսքի թեթև խանգարումները վերացնում է լոգոպեդը: Խոսքի շտկման աշխատանքներին զուգահեռ՝ նա զարգացնում է երեխաների նուրբ մոտորիկան: Կատարում է նաև կանխարգելիչ աշխատանք՝ հետագա լոգոպեդական խնդիրներից և բարդություններից խուսափելու համար:
Աշխատանքի հաջողությունը մեծապես կախված է լոգոպեդի և ծնողների համագործակցությունից, ավելի կոնկրետ, նրանց օգնությունը երեխաների ձեռք բերած հմտությունների կիրառմանը տանը:

«Junior Club» մանկական զարգացման կենտրոնում աշխատում են բարձր որակավորում ունեցող, փորձառու մասնագետներ: Համոզվելու համար կարող եք այցելել մեզ: