Հաղթանակի օրը...

Մայիսի 9-ին "Junior Club"-ը նշեց կարևոր տոներից մեկը՝ <<Հաղթանակի օրը>>: Մեր դաստիարակներն առավելագույնս ջանք գործադրեցին, որպեսզի երեխաներն իրենց հպարտ զգան մեր զինվորների կատարած սխրանքների համար: Երեխաները ծաղիկներ դրեցին Անհայտ զինվորի հուշարձանին, ինչպես նաև ճանաչողական այց կատարեցին <<Մայր-Հայաստան>> զինվորական թանգարան: 
Մենք ուրախ ենք, որ չնայած տարիներին՝ հայ ժողովրդի կատարած սխրանքը անջնջելի է մնում սերունդների սրտերում: