Թանգարան այցելելը դարձել է մեր ամենասիրելի էքսկուրսիաներից մեկը...
Այս անգամ հյուրընկալվեցինք Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան: Տեսանք այն միջավայրը, որտեղ ապրել և ստեղծագործել է մեր սիրելի հեքիաթագիրը: Ծանոթացանք նրա կյանքի հետաքրքիր էջերին: Շատ տպավորվեցինք գրողի հարուստ գրադարանով: Մեզ հետաքրքրեց թանգարանում խնամքով պահված նրա անձնական իրերը, լուսանկարները: Երաժշտության ելևէջների ներքո մեր առջև բացվեց <<Լոռվա ձորը>> տեսարանը: Էքսկուրսիայի ավարտին սպասվում էր անակնկալ. մենք դիտեցինք <<Ձախորդ Փանոսը>> եռաչափ անիմացիոն (3D) մուլտֆիլմը:Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը հյուրընկալ և հետաքրքիր վայր է թե՛ փոքրերի, թե՛մեծերի համար: