Հունիսի 1-ին մեզ մոտ կրկին ուրախ տրամադրություն, հանդիպումներ, երգ ու պար, խինդ ու ծիծաղ:

Մեզ հյուր էր եկել աճպարարն իր կենդանիներով: Նրանց հետաքրքիր ներկայացումը բարձր տրամադրություն հաղորդեց մեր  փոքրիկներին: Կապիկները, օձերը, թռչուններն ու փոքրիկ կոկորդիլոսը զարմանահրաշ համարներ ցուցադրեցին: Սիրելի սաներ, շնորհավորում ենք ձեզ երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Մենք աշխատում ենք անել ամեն ինչ, որ ձեր մանկությունը լինի ուրախ, անհոգ ու ապահով, իսկ միջավայրը գեղեցիկ, հարմարավետ ու անվտանգ: Եղեք առողջ ու գեղեցիկ և թող կատարվեն ձեր բոլոր երազանքները: