Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
Դեկտեմբերի 26-ին մեր սաների համար հատուկ ծրագրով ներկայացավ միջազգային կարգի աճպարար Նահապետ Արշակյանը: Երեխաներն ակտիվ մասնակցեցին աճպարարական հնարքներին՝ համակ ուշադրությամբ հետևելով բոլոր մանրամասներին: Աճպարարի զարմանալի ցուցադրությունից հետո Ամանորյա ջերմ մաղթանքներով հայտնվեցին Ձմեռ Պապն ու Ձյունանուշիկը:Զվարճալի ծրագիրն ուրախացրեց մեր սաներին. խաղեր, հանելուկներ,երգեր ու պարեր և իհարկե գեղեցիկ նվերներ: Նաև դեկտեմբերի 27-ին մանկապարտեզի հյուրերն էին մեր հարգարժան ծնողները: Մեծ սիրով միմյանց շնորհավրեցինք Ամանորյա տոների առթիվ:Մաղթանքներն ու բարձր տրամադրությունն ուղեկցեցին մեզ ողջ երեկոյի ընթացքում, իսկ լարային քառյակի գեղեցիկ կատարումը հաղորդեց ջերմություն և ոգևորություն: Եվս մեկ անգամ շնորհավորում ենք բոլորի Նոր տարին: Ցանկանում ենք, որ կատարվեն երազանքները: Ամենավառ, ամենաուրախ տոնական տրամադրությունն ուղեկցի ողջ կյանքի ընթացքում: Միշտ մնաք երիտասարդ և հմայիչ: